Լրահոս
Օրվա լրահոսը

Мир. «Հայ ձեւավորողները մտադրված են հանրաճանաչ դարձնել «Made in Armenia» ապրանքանիշը»

Մայիս 06,2013 20:15

Հայ ձեւավորող Արամ Շարամբեյանը նախատեսում է «Made in Armenia» (պատրաստված է Հայաստանում) ապրանքանիշը հայտնի դարձնել ամբողջ աշխարհում, այս մասին ասվում է «Мир» հեռուստաընկերության պատրաստած հաղորդման մեջ:

Նա սկսել է սվիտերներ կարելով՝ արդյունքում պահպանում եւ տարածում է հայկական մշակույթը:

Շարամբեյանը 10 տարի առաջ հիմնել է «Շարան» ընկերությունը՝ հայ ազգային աշխատանքները աշխարհին ցույց տալու նպատակով:

Նրա արհեստանոցում պատրաստում են էթնիկ տարրերով մանկական հագուստներ, գործվածքե տիկնիկներ, գլխարկներ եւ հուշանվերային բարձեր:

«Ազգային աշխատանքները, արհեստագործությունները, հատկապես Հայաստանում, ներդրումային արտադրանքի առումով ամենահեշտ բանն է: Այսինքն, անհրաժեշտ են միայն նյութերը եւ ձեռքերը», – ասել է Շարամբեյանը:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031