ՀՀ ոստիկանությունը հաղորդում է, որ Երեւանի ավագանու ընտրությունների առնչությամբ հարուցվել է 5-րդ քրեական գործը. «Մայիսի 5-ին, ժամը 14.20-ին, ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքում Համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչից ահազանգ է ստացվել, որ Դավիթաշենի 3-րդ թաղամասում գտնվող թիվ 5/08 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահը հայտնել է, որ Արամ Հ.-ն փորձել է մեկից ավելի անգամ քվեարկել:
Փաստի առթիվ ոստիկանության Մաշտոցի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 34-153 հոդվածի հատկանիշներով:
Կատարվում է նախաքննություն»: