Այսօր «Մեդիա կենտրոնում» կայացած ասուլիսի ժամանակ «Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանը հայտնեց, որ իրենք պահանջելու են վերահաշվարկի իրականացում մի քանի հարյուր տեղամասերում, քանի որ նրա խոսքով՝ «ՀՀԿ-ն ուղղակի այդքան ձայն չէր կարող հավաքել, ՀՀԿ-ի օգտին քվեարկել են գյուղից բերված մարդիկ»: Սաֆարյանը նշեց, որ շատերը շփոթության մեջ են ընկել, երբ քվեաթերթիկներում չեն գտել «Ժառանգություն» անունը, իսկ «Բարեւ Երեւանը» անծանոթ է թվացել ընտրողներին:
Պատասխանելով հարցին, թե ինչ արդյունք կունենային, եթե ցուցակը գլխավորեր ոչ թե Արմեն Մարտիրոսյանը, այլ Րաֆֆի Հովհաննիսյանը, Սաֆարյանը պատասխանեց. «Մարդիկ կասեին` մենք քեզ նախագահ ենք պատկերացնում, իսկ դու գնում ես գյուղապետ աշխատես Սերժ Սարգսյանի մոտ»:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ