Լրահոս
Օրվա լրահոսը

Սերգեյ Դանիելյան. «Սալյուտ ընդհանրապես չեմ սիրել, մանավանդ գիշերվա 12-ին»

Մայիս 06,2013 18:24

Aravot.am-ը  դերասան Սերգեյ Դանիելյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ զգացողություն ունի Երեւան քաղաքի ավագանու ընտրություններից հետո:

Պարոն Դանիելյանը, ով հարցազրույցներում միշտ անկանխատեսելի է, այս անգամ ընդամենն ասաց. «Սալյուտ ընդհանրապես չեմ սիրել, մանավանդ գիշերվա 12-ին, իսկ մնացած ոչ մի միջոցառման չեմ մասնակցել»: Նա նաեւ հավելեց, թե ընտրություններին մասնակցել է, բայց որեւէ ուժի ծրագրի ծանոթ չի եղել, քանի որ գտնում է, որ պարտադիր չէ:

Aravot.am-ի հարցին՝ գո՞հ է արդյունքներից, ճանաչված դերասանը պատասխանեց. «Հա, նորմալ»:

Հիշեցնենք, որ նա իր ֆեյսբուքյան էջում, որտեղ շատ ակտիվ է, ընտրությունների օրը նման գրառում էր կատարել. «Նոր բառ եմ հորինել: ԸՆՏՐԱԿԵՂՏԻՔ: Լավն ա, չէ՞»:

 

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031