Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Օրակարգում` մայրերի և երեխաների սնուցման բարելավումը

Մայիս 06,2013 17:34

Մայրերի և երեխաների սնուցման բարելավումը Հազարամյակի զարգացման նպատակների ապահովման առանցքային բաղադրիչներից մեկն է։ Սահմանված թիրախներին հասնելու համար ՄԱԿ-ի մանկական հիմնադրամն ընդլայնում է ծրագրային աջակցությունը։

Երեխաների թերաճության նվազեցման նպատակով այսօր շատ երկրներում նրանց սնուցման բարելավմանն ուղղված  միջազգային կազմակերպությունների կողմից աջակցություն վայելող ազգային տարբեր ծրագրեր են իրականացվում։ ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը մայրերի և երեխաների սնուցման բարելավմանն ուղղված աշխարհի տարբեր տարածաշրջաններում զանազան միջոցառումներ է կազմակերպում։ Այդ շրջանակներում մայիսի 7-10-ը Երևանում առաջին անգամ կանցկացվի «Երեխաների շրջանում թերաճության նվազեցման նպատակով ազգային ռազմավարությունների ուժեղացումը» թեմայով տարածաշրջանային աշխատաժողով, որին կմասնակցեն Հայաստանի, Վրաստանի և Ալբանիայի կառավարությունների, միջազգային և հասարակական տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Յուրաքանչյուր երկիր հնարավորություն կունենա ներկայացնելու իր փորձը, կլինեն համատեղ քննարկումներ և կնախանշվեն նպատակային այն ռազմավարություններն ու գործողությունները,  որոնք առավել արդյունավետորեն կարող են լուծել առկա խնդիրները։

ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար ԴերենիկԴումանյանին այսօր այս ամենի մասին տեղակացրեցին ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Հենրիետ Արենսը և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչ Նունե Մանգասարյանը։ Նրանք Դերենիկ Դումանյանին, ընդհանուր առմամբ, ներկայացրեցին մայրերի և երեխաների սնուցման բարելավման ուղղությամբ միջազգային զարգացումները, այդ թվում` հղիության ընթացքում սնուցման բարելավմանն ուղղված «Հազար օր» նախաձեռնությունը։ Նաև կարևորեցին, որ ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի 2014-2017թթ. համաշխարհային ծրագրերի 7 հիմնական գերակայություննարից 4-ը վերաբերում է առողջապահական հարցերին, այդ թվում` մայրերի և երեխաների սնուցման բարելավմանը։

Ողջունելով իր հյուրերին, ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Դերենիկ Դումանյանը նշեց, որ Հայաստանը ևս, կարևորելով երեխաների և մայրերի սնուցման բարելավման խնդիրը, հանդես է գալիս մի շարք նախաձեռնություններով։ ՀՀ կառավարությունը հաստատել է ցորենի ալյուրի հարստացման ծրագիրը, իսկ ՀՀ Ազգային ժողովը վերջերս առաջին ընթերցմամբ ընդունել է «Երեխաների կրծքով կերակրման և մանկական սննդի շրջանառության մասին» օրենքի նախագիծը։

Ի լրումն այլ նախաձեռնությունների` Դերենիկ Դումանյանը նաև ասաց, որ ՀՀ առողջապահության նախարարությունն առաջարկություն է ներկայացրել 2014-2016թթ. ՄԺԾԾ-ում ընդգրկել «Վաղ տարիքի երեխաների սնուցման բարելավման ծրագիրը», ըստ որի միջին ժամկետ հատվածում նախատեսվում է թերսնուցման նվազեցման նպատակով իրականացնել հանրային իրազեկման աշխատանքներ։ Նա հույս հայտնեց, որ կաևոր այս խնդրի շուրջ կշարունակվի ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի հետ արդյունավետ համագործակցությունը և հաջողություններ մաղթեց «Երեխաների շրջանում թերաճության նվազեցման նպատակով ազգային ռազմավարությունների ուժեղացումը» տարածաշրջանային աշխատաժողովի կազմակերպիչներին և մասնակիցներին։

ՀՀ առողջապահության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031