«Բարև Երևան» դաշինքը փաստաթղթեր է պատրաստում` ընտրությունների արդյունքները բողոքարկելու համար: Այս մասին ՍիվիլՆեթի հետ զրույցում հայտնեց «Ժառանգության» կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը` նշելով, որ մինչև ժամը 18:00 կտեղեկացնեն իրենց որոշման մասին:
Խոսելով Երևանի ավագանու ընտրություններում «Բարև Երևան» դաշինքի ցուցակի 12-րդ համարը զբաղեցնող Ալեն Սիմոնյանի՝ ավագանու մանդատներից հրաժարվելու առաջարկի մասին` Խուրշուդյանը նշեց, որ նման որոշում դեռևս չկա, սակայն յուրաքանչյուր անդամ իրավունք ունի արտահայտել սեփական տեսակետը:
Ըստ ԿԸՀ նախնական արդյունքների` մայիսի 5-ին տեղի ունեցած ավագանու ընտրություններում «Բարև Երևան» դաշինքը ստացել է ձայների 8,47 տոկոսը: Հիշեցնենք, որ Երևանի ավագանիում ներկայացված լինելու համար դաշինքները պետք է հաղթահարեն 8 տոկոսի շեմը:
CIVILNET