Լրահոս
Օրվա լրահոսը

46-ամյա վանաձորցի կինը մեղադրվում է իր նորածին երեխային սպանելու մեջ

Մայիս 06,2013 17:19

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Նարինե Հովակիմյանի նախագահությամբ, ընթանում է վանաձորցի Ն. Ժ.-ի դատաքննությունը:

46-ամյա վանաձորցի կինը մեղադրվում է իր նորածին երեխային սպանելու մեջ:

Համաձայն մեղադրական եզրակացության` Ն.Ժ.-ն 2012 թվականի դեկտեմբերի 11-ին, ժամը 3-ի սահմաններում Վանաձոր քաղաքի իր տան խոհանոցում ծննդաբերել է իր համար անցանկալի իգական սեռի կենդանի, կենսունակ, հասուն երեխա, ապա հիշյալ փաստն իր հարազատներից թաքցնելու և նորածնին ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկելու նպատակով նա իր ձեռքի տակ ունեցած վերնազգեստով փակել է նորածնի շնչառական ուղիները, շնչահեղձ արել, սպանել Է նրան և դիակը թաքցրել խոհանոցի բազմոցի հետնամասում, որից հետո հարազատների կանչով ժամանած շտապ օգնության աշխատակիցներին հայտնել է որ իր մոտ տեղի Է ունեցել հղիության ընդհատում, նրանց կողմից տեղափոխվել է Վանաձորի ծննդատուն։

Վանաձորցի կինը նախկինում դատված չէ, խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Այսօր հերթական դատական նիստն էր:

 Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031