Ճնշումներն ու խախտումները եղել են մասնավորապես ՀՀԿ-ի ՕԵԿ եւ ԲՀԿ-ի կողմից. այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտնեցին տեղական դիտորդական կազմակերպությունների ներկայացուցիչները։
«Երիտասարդ ակումբների դաշնություն» ՀԿ-ն, որի 38 դիտորդները շրջել են 100 ընտրատեղամասերում, արձանագրել են մի շարք խախտումներ:
«Երբեմն ընտրատեղամասում կային մեծ թվով վստահված անձինք եւ դիտորդներ, որոշ ընտրատեղամասերում եղել են խմբված մարդիկ, թեկնածուների պաստառներ եւ տարբերանշաններ կրող մեքենաներ, որոշ տեղամասերում նկատվել են նաեւ ընտրողների կուտակումներ»,-ասում է «Երիտասարդ ակումբների դաշնություն» ՀԿ-ի նախագահ Ատոմ Մխիթարյանը:
Նա նշում է, որ ձայների հաշվարկն իրականացնելիս երբեմն հանձնաժողովները չեն հետեւել նախանշված գործողությունների հերթականությանը:
Կարդացեք նաև
Մանրամասն՝ կարդացեք այստեղ