ԵԽ տեղական եւ տարածքային իշխանությունների կոնգրեսի դիտորդական առաքելության անդամներից մեկն այսօր ասուլիսի էր եկել ՀՀԿ-ի գրիչով եւ ասուլիսի ողջ ընթացքում նշումներ էր կատարում հենց այդ գրիչով: ՀՀԿ-ի գրիչը գրավեց ասուլիսը նկարահանող օպերատորներից մեկի ուշադրությունը եւ հարցի առիթ դարձավ:
Դիտորդական առաքելության ղեկավար Ստյուարտ Դիքսոնը վստահեցրեց, որ այսօր նրանք չեն հանդիպել ոչ մի կուսակցության ներկայացուցչի հետ, այդ թվում նաեւ ՀՀԿ-ի. «Ինչ վերաբերում է կոնկրետ գրիչին, բոլորի հետ հանդիպել ենք, հնարավոր է ինչ-որ մի տեղից ձեռքին հայտնվել է: Իմ գրպանում կա «Մարիոտի», «Կոնգրեսի» գրիչներ: Եթե ինչ-որ մի կուսակցություն ցանկանում է, մենք ուրախ կլինենք բոլոր կուսակցությունների բոլոր նմանատիպ պիտույքները վերցնել: Բայց դուք մի կարեւոր հարց բարձրացրիք, ամեն ինչ կանենք, որ կոնգրեսի ներկայացուցիչներն ապագայում օգտագործեն միայն մեր սեփական գրիչները»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ