«Օրինաց երկիր» կուսակցությունը շնորհավորում է Երևանի ավագանու ընտրություններում հաղթած երեք քաղաքական ուժերին:
Շնորհակալություն ենք հայտնում զանգվածային լրատվության միջոցներին մեր քարոզարշավը համակողմանի լուսաբանելու համար:
Ընտրությունների վրա, սակայն, իր կնիքը թողեց ընտրակաշառքների լայնածավալ բաժանումը, թաղային հեղինակությունների ակտիվ գործունեությունը, ինչը Երևանի բազմաթիվ վարչական շրջաններում առաջացրեց վախի մթնոլորտ և այս մասին ընտրական ողջ ժամանակաշրջանում ՕԵԿ-ը բազմիցս բարձրաձայնել է:
Այդուհանդերձ, ընտրությունները համարելով կայացած փաստ, «Օրինաց երկիր» կուսակցությունը շնորհակալություն է հայտնում իր օգտին քվեարկած երևանցիներին:
Կարդացեք նաև
«Օրինաց երկիր»