Լրացավ ոստիկանների նահատակության 22-րդ տարին
2013թ. մայիսի 6-ին Նոյեմբերյան քաղաքում հարգանքի տուրք տրվեց 1991թ. մայիսի 6-ին Ոսկեպարի անտառում, հայրենիքի սահմանը պաշտպանելու մեկնող, խորհրդային զինուժի հարձակումից զոհված նոյեմբերյանցի 14 ոստիկանների հիշատակին:
Զոհված ոստիկանների հուշակոթող այցելեցին Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը, ԱԺ պատգամավոր, ազատամարտիկ Կարեն Սարիբեկյանը, ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ, գնդապետ Արշավիր Գեւորգյանը, Նոյեմբերյանի քաղաքապետ Վանուշ Ամիրաղյանը, ոստիկանության Տավուշի մարզային վարչության եւ Նոյեմբերյանի բաժնի աշխատակիցներ, զոհվածների հարազատներն ու ընկերները, զինվորականներ, ազատամարտիկներ, Նոյեմբերյանի հարյուրավոր բնակիչներ, դպրոցականներ: Ծաղկեպսակներ եւ ծաղիկներ դրվեցին հուշակոթողին:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ