«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարի վերացման աշխատանքների հետ կապված, ս.թ. մայիսի 7-ին ժամը 10.00 – 18.00 կդադարեցվի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Սեբաստիա 7-19 հասցեների, Ջամբուլի փողոցի սկզբնամասի, Շահումյան 16 փողոցի սկզբից մինչև Սեբաստիա փողոց և հարակից տարածքների ջրամատակարարումը:
Պլանային աշխատանքների հետ կապված մայիսի 8-ին ժամը 10-18 կդադարեցվի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Րաֆֆու 37-61, 69, 73-103, Անդրանիկի 52-68, 72-104, 108-122, 121-13, Լուչևայա Ա, Բ, Վ, Գ, Իսակովի 26-36 , 36/1-36/4, Բ-2թաղ. 83, 85, 89, 91-95, 119-121, 129-140 բ/բ շենքերի, Բ-3 թաղամասի, Սեբաստիա 78, 80, 82, 86, Միքայելյան 1, 3, Մանուկյան 2-10, Ծերենցի 3, 5, 7, 7Ա ու Ջիվանի 11/1 բ/բ շենքերի, Շահումյան 7փողոցի և 1 նրբանցքի, Ծերենցի 1 նրբանցքի. Միքայելյան փողոցի առանձնատների` Ջիվանի փողոցից մինչև Ծերենցի փողոցի և հարակից տարածքների ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
«Երևան Ջուր» ՓԲԸ