Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Միջազգային դիտորդները կոչ են անում ՀՀ իշխանություններին վերջ դնել վախի մթնոլորտին եւ ձայների գնման մեխանիզմներին

Մայիս 06,2013 13:22

ԵԽ տեղական եւ տարածքային իշխանությունների կոնգրեսի դիտորդական առաքելության գնահատականներով՝ երեկ Երեւանում անցկացված ավագանու ընտրությունները, չնայած որոշ տեղամասերում գրանցված միջադեպերին, անցել են կանոնավոր եւ տեխնիկապես լավ նախապատրաստված:

Այսօր ասուլիսում առաքելության ղեկավար Ստյուրատ Դիքսոնը նախքան իրենց նախնական գնահատականները ներկայացնելը, խոսեց քաղաքապետերի թեկնածուներից ստացած մտահոգությունների մասին եւ հայտնեց իրենց առաքելության մտահոգությունը: Առաքելության անդամներին մտահոգել են քաղաքապետերի թեկնածուների մտահոգությունները, թե Հայաստանում չբնակվող քաղաքացիներ կան, որոնց անունները միշտ հայտնվում են ընտրողների ցուցակներում.

«Տեղական նշանակության այս հարցին պետք է անդրադառնալ, եւ իշխանությունները պետք է այս հարցին լուծում գտնեն, որ կարողանան խուսափել այս հարցի չարաշահումից: Որոշ հաղորդագրություններ ստացանք այն ճնշման մասին, որ կիրառվում է պետական ծառայողների նկատմամբ, որ քվեարկեն ու համոզեն այլոց, որ այս կամ այն ձեւով քվեարկեն: Մեկ այլ խնդիր , որ բարձրացվեց՝ քվեների գնման հարցն էր: Այս մեղադրանքների առումով կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին՝ վերջ դնել այս իրավիճակին, որ կարողանանք ապահովել ընտրական մի միջավայր, որտեղ գոյություն չունի վախի մթնոլորտը եւ կանխիկ գումարի խթանը…Այն խաթարում է քաղաքացիների վստահությունը ընտրական համակարգի հանդեպ»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031