ՀՀ սփյուռքի նախարարությունը և Արագածոտնի մարզպետարանը համատեղ կազմակերպել էին «Կիլիկյան» դպրոցի սիրիահայ սաների այցելությունը Արագածոտնի մարզ:
Այցի շրջանակներում սիրիահայ աշակերտները եղան Տառերի պուրակում, որտեղ դիտեցին հայոց այբուբենի զարդաքանդակ տառերի համալիրը, ապա նաև՝ հարևանությամբ գտնվող խաչը, որը պատրաստվել է արցախյան պատերազմի պարկուճներից ձուլված մեծ ու փոքր խաչերից:
Սիրիահայ դպրոցականները օրվա ընթացքում այցելեցին Հովհանավանք, որտեղ մոմ վառեցին, հոգևոր հովիվ Տ. Եփրեմ քահանան պատմեց նրանց եկեղեցու ստեղծման պատմությունը և միասին աղոթք հնչեցրեցին առ Աստված հանուն Սիրիայի խաղաղության:
Այնուհետև սիրիահայ դպրոցականներին ընդունեցին Կարբի գյուղի Վ. Թեքեյանի անվան միջնակարգ դպրոցի սաները, ովքեր իրենց ձեռքով պատրաստած ուտեստների հյուրասիրություն էին կազմակերպել սիրիահայ հասակակիցների համար: Հյուրերի համար ելույթ ունեցավ Կարբիի դպրոցի քառաձայն երգչախումբը: Դպրոցականները համատեղ հանդես եկան ասմունքի, երաժշտական և պարային ստեղծագործությունների
Կարդացեք նաև
կատարումներով, որից հետո երկու դպրոցների պատանի ֆուտբոլիստները իրենց ուժերը չափեցին մարզադաշտում:
Ողջունելով սիրիահայ դպրոցականներին իրենց հարկի տակ՝ Կարբիի գյուղապետ Կարեն Բաղդասարյանը և դպրոցի տնօրեն Արսեն Օհանյանը իրենց պատրաստակամությունը հայտնեցին առաջիկայում ևս նման միջոցառումներ կազմակերպել: Սիրիահայ դպրոցականների անունից ջերմ ընդունելության համար շնորհակալություն հայտնեց «Կիլիկյան» դպրոցի տնօրեն Նորա Փիլիպոսյանը: Իսկ ծրագրի նախաձեռնողներից Մարիետա Մակարյանը նշեց, որ ծրագիրը հիանալի հնարավորություն էր սիրիահայ երեխաների ինտեգրումը կազմակերպելու, իրենց հասակակիցների հետ շփվելու և մտերմանալու համար:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ