Մայիսի 5-ին, ժամը 11.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Գյումրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ «շմոլ գազի թունավորում» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել Գյումրիի Կամոյի փողոցի 71/Ա շենքի թիվ 56 բնակարանի բնակիչներ` 1937 թ. ծնված Թամարա Գևորգյանը, 1974 թ. ծնված Անուշ Հարությունյանը, 2002 թ. ծնված Սյուզաննա Մկրտչյանը, 2002 թ. ծնված Թելմինե Մկրտչյանը և 2001 թ. ծնված Քրիստինե Մկրտչյանը:
Պարզվել է, որ նրանք թունավորվել են տան գազի կաթսայի գազի արտահոսքից առաջացած շմոլ գազից:
Կատարվում է նախաքննություն:
ՀՀ ոստիկանություն