Լրահոս
Օրվա լրահոսը

Բերդի տարածաշրջանում կթվորուհիներն էլ են «խոպան» գնում

Մայիս 06,2013 11:53

Հեռավոր տարածքում արտագաղթը մեծ չափերի է հասել

Հայ-ադրբեջանական հակամարտության հետեւանքով Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանը հայտնվել է  փակուղում, մեծ ճանապարհներից հեռու: Արտագաղթը մեծ չափերի է հասել: Խորհրդային տարիներին Բերդի տարածաշրջանի   սահմանամերձ Մովսես գյուղի  միջնակարգ դպրոցն ուներ 1000-ից ավել աշակերտ, այժմ  Մովսեսի դպրոցում սովորում է  168 երեխա: Մոսկվա քաղաքում դասարաններ կան, որոնց մեծ մասը մովսեսցի երեխաներ են: Բերդի տարածաշրջանից Ռուսաստան արտագաղթածները, եթե կարողանում են այնտեղ  գործ ճարել կամ սեփական բիզնես հիմնել, հետո վերադառնում են  սահմանագոտի եւ իրենց հարազատներին, ընկերներին, հարեւաններին, համագյուղացիներին իրենց հետ տանում :

Բերդի տարածաշրջանում ճանաչված երգիչ  Սերժիկ Վարդազարյանի որդին Ռուսաստանի Օրենբուրգի մարզում սեփական բիզնես, ֆերմերային հաջողակ  տնտեսություն է  հիմնել: Վերջերս նա այդ տնտեսության համար  Բերդի տարածաշրջանից  թվով 10 կթվորուհի է տարել Օրենբուրգ՝ յուրաքանչյուրին խոստանալով 1000 դոլարին համարժեք աշխատավարձ:  Հիմա Բերդի տարածաշրջանի  ֆերմերային փոքր տնտեսությունները ամռան սեզոնին կթվորուհի չեն ճարում, որովհետեւ շատերը Ռուսաստան են գաղթել կամ  չեն   ցանկանում ցածր  աշխատավարձով աշխատել  տեղացի ֆերմերի մոտ:  Բերդ քաղաքում  գրեյդեր վարողի կարիք կա: Սահմանամերձ այդ տարածաշրջանում քիչ են մնացել եռակցողները: Շատ որակյալ արհեստավորներ հիմա  Ռուսաստանում, Ուկրաինայում եւ այլ երկրներում են աշխատում:

Բերդի տարածաշրջանում ինքնահոս եղանակով ոռոգելի տասնյակ հեկտարներ բերրի հողեր  տարիներով անմշակ են: Բերդի քաղաքապետարանը, 2012թ. սեպտեմբերին  քաղաքապետ ընտրված Հարություն Մանուչարյանը նախաձեռնել են մոտ 50 տարածքի մշակությունը, այնտեղ հացահատիկ է ցանվել: Սակայն ընդհանուր առմամբ՝ Բերդի տարածաշրջանում անմշակ հողերը շատ են:

Ոսկան Սարգսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Nver says:

    արտագաղթի միակ պատճառն այն է , որ հայն ու ուզում է ապրել մարդավայել, որի մասին մերիշխանություններն պատկերացում չունեն ,քանի որ լափելով են զբաղված

  2. Maxim says:

    Ահա և ռո-բի-կա — շեռ-ժի-կա – շա-շի-կա -զի-բի-լա բարո դեպի ապահով Հայաստանը:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031