«Շիրակ կենտրոնը» շարունակում է ներկայացնել Գյումրու տնակային ավանների բնակիչների ապրելակերպը: Այսօր ներկայացվող տեսանյութը Գյումրու ամենամեծ տնակային ավաններից մեկում միայնակ բնակվող Գրիգոր Գասպարյանի մասին է:Նրան այնտեղ բոլորն են ճանաչում որպես անչափ բարի Գառնիկ պապի: Նա իր տնակի բակում մի շատ գեղեցիկ ծաղկանոց է հիմնել, որը և իր հիմնական զբաղմունքն է: Հարևանների պատմելով` նա երբեք որևէ մեկին չի մերժել իր տնակի բակում աճեցրած ծաղիկները: Գառնիկ պապը 12 տարի է` կնոջ մահից հետո, տնակում միայնակ է ապրում: Որդին դեռ շա տարիներ առաջ է ընտանիքով արտագաղթել է Գյումրիից:
Առավել մանրամասն` «Շիրակ կենտրոնի» պատրաստած տեսանյութում: