Իսպանիայի Լյուկմայոր կղզում ավարտվեց շախմատի միջազգային ներկայացուցչական մրցաշարը:
Եզրափակիչ տուրում երկու առաջատարները՝ Հայաստանցի գրոսմայստեր Կարեն Մովսիսյանը եւ տանտերերից Սալվադոր Դել Ռիոն բաժանեցին միավորը: Սակայն մյուս խաղատախտակների առջեւ հիմնական մրցակիցները հաղթանակ տարան եւ միավորներով հավասարվեցին նրանց եւ լրացուցիչ գործակիցներով հայաստանցի շախմատիստը բավարարվեց 4-րդ տեղով:
Բելառուսը ներկայացնող Սարգեյ Կասպարովը 6,0 միավորով պայքարն ավարտեց 12-րդ հորիզոնականում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ