Սենթ Լուիսում ընթացող շախմատի ԱՄՆ-ի տղամարդկանց եւ կանանց առաջնություններում հանդես են գալիս չորս հայ շախմատիստներ:
Տղամարդկանց պայքարում երեք տուրից հետո գրոսմայստեր Վարուժան Հակոբյանը (նկարում) 2,0 միավորով 24 մասնակիցների մեջ ընթանում է հինգերորդ հորիզոնականում, իսկ մրցաշարային աղյուսակը հարյուր տոկոսանոց արդյունքով միանձնյա գլխավորում է ԱՄՆ-ի լավագույն շախմատիստ Գատա Կամսկին: Մելիքսեթ Խաչիյանը 1,5 միավորով 15-րդն է, իսկ Սամուել Սեւյանը երկու ոչ-ոքիներից հետո 1,0 միավորով 21-րդ հորիզոնականում է:
Կանանց առաջնության երրորդ տուրում գրոսմայստր Տաթեւ Աբրահամյանը ոչ-ոքի արեց եւ 2,5 միավորով ընթանում է երկրորդ հորիզոնականում: Նա կես միավոր է զիջում առաջատարին՝ Իրինա Կրուշին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ