ԿԸՀ-ն այսօր արտահերթ նիստում հրապարակեց Երեւանի ավագանու ընտրությունների նախնական արդյունքները: Մայիսի 5-ին կայացած ընտրություններում, ըստ ԿՀԸ-ի տվյալների, հաղթել է ՀՀԿ-ն:
Իշխող կուսակցությունը ստացել է 235.512 քվե, կամ քվեների 55, 86%-ը:
Երկրորդ հորիզոնականում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն է 97.189 քվե (23, 05%):
Ընտրությունների արդյունքում ավագանու անցողիկ շեմը հաղթահարել է նաեւ «Բարեւ Երեւան» դաշինքը 35.732 քվե (8,47%):
Կարդացեք նաև
ՀԱԿ-ը 18.499 քվե (4,39%), ՀՅԴ-ն 15.999 քվե (3, 79%), ՕԵԿ-ն 15.733 քվե (3,73%) ու «Առաքելություն» 2692 քվե (0,64%) կուսակցությունները ձախողել են, ինչի պատճառով նրանք մայրաքաղաքի ավագանիում ներկայացուցիչներ չեն ունենա:
Ինչպես հայտնեց ԿՀԸ նախագահ Տիգրան Մուկուչյանը, Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցել է 437 հազար 212 ընտրող կամ ընտրողների 53,55 տոկոսը:
ԿԸՀ-ն մայիսի 12-ին կկայացնի քվեարկության արդյունքների վերաբերյալ որոշում:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Ողբամ երկիրդ՝ Հայաստան: