Արտակարգ իրավիճակների նախարարությունը հաղորդում է, որ մայիսի 5-ին, ժամը 19.56-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Ղարսի փողոցում` էլ. ցանցի մոտակայքում, հայտնաբերվել է պայթուցիկ սարք:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` ոստիկանության Գյումրու բաժնի աշխատակիցները էլ. ենթակայանի մոտակայքում հայտնաբերել են «Ֆ-1» տիպի ուսումնական նռնակ և տեղափոխել ոստիկանության բաժին: