Լրահոս
Օրվա լրահոսը

Բոլոր 464 տեղամասերի նախնական արդյունքները հայտնի են․ հաղթել են 3 ուժեր

Մայիս 06,2013 04:59

Ժամը 4:50-ին ԿԸՀ-ն հրապարակեց Երեւանի ավագանում ընտրություններում բոլոր 464 տեղամասերի տվյալները:

Համաձայն ԿԸՀ-ի հրապարակած նախնական արդյունքների՝ «Առաքելություն» կուսակցությունը ստացել է 2692 ձայն կամ 0.64%, «Բարգավաճ Հայաստանը»՝ 97189 ձայն կամ 23.07%-ը, «Բարեւ, Երեւան» կուսակցությունների դաշինքը՝ 35732 ձայն կամ 8.48%-ը, «Հայ Ազգային Կոնգրեսը»՝ 18499 ձայն կամ 4.39%-ը, ՀՅԴ՝ 15999 կամ 3.80 %, Հայաստանի Հանրապետական կուսակցությունը՝ 235512 ձայն կամ 55.89%-ը, «Օրինաց երկիրը»՝ 15733 ձայն կամ 3.73 %-ը:

Այսպիսով՝ ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն, ՕԵԿ-ը եւ «Առաքելություն» կուսակցությունը չեն հաղթահարել նվազագույն շեմը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (10)

Պատասխանել

  1. Miamit says:

    Ընդիմությունը որոշել է ԱԺ-ում առաջարկել որ Գելլափ-ին սոցիոլոգիական հարցում պատվիրեն հետևյալ թեմայով՝

    Ընտրություններին ՀՀԿ-ի կողմից ընտրակաշառք բաժանելու վերաբերյալ, հետևյալ հարցերով՝

    1. Բնակչության որ տոկոսին է ընտրակաշառք առաջարկվել:
    2. Որքա՞ն է եղել ընտրակաշառքի չափը:
    3. Բնակչության ո՞ր մասն է ընտրակաշառքը վերցրել և քվեարկել ՀՀԿ-ի օգտին:
    4. Բնակչության ո՞ր մասն է ընտրակաշառքը վերցրել և չի քվեարկել ՀՀԿ-ի օգտին:

    Սոցիոլոգիական հարցման արդյունքները հրապարակել մամուլում և անհատական կերպով ուղարկել Գալուստ Սահակյանին իր կուսակցության քաղխորհրդին տեղեկացնելու համար:

  2. Համլետ says:

    Եվ այսպես՝ փչացնելով բնակչության ևս մի հատվածին,կեղծարարությանը բացեիբաց օժանդակող իրավապահ համակարգը,խրախուսելով ու լկտիացնելով հանցագործ տարրերին,գեղամյանացնելով 30 արծաթանոց րաֆֆիանմաններին՝ Սերժ Սարգսյանը ընդհուպ մոտենում է այն կրիտիկական սահմանագծին,որից այն կողմ՝ ինքն իսկ արդեն ի վիճակի չի լինելու վերահսկելու իրավիճակն ու վերածվելու է իր անձնական քաղաքական գերեզմանափորի…Պատմության մեջ դեռ ոչ մի ուզուրպատորի չի հաջողվել համանման գործունեությամբ հասնել վերջնական՝ պյուրոսյան հաղթանակի…Նա Հայ ժողովրդի պատմության մեջ մնալու է որպես ամենաանփառունակ ու ամենաողորմելի կառավարիչը՝ առաջ անցնելով նույնիսկ՝ արնախում Ռոբերտ Քոչարյանից:

  3. harut says:

    Երբեմն կը նկատեմ որ գրիչի մէկ հարուածով -ՄԻԱՄԻՏ- կ՜որակէք սփիւռքահայերը որ ոչինչ կը
    հասկնան հայաստանի քաղաքական աշխարհէն -յաճախ իրաւացի են այդ որակումները՜ բայց
    թոյլ տուէք ըսելու որ դուք եւս -ՆՈՒԱԶ ՄԻԱՄԻՏՆԵՐ – չէք ։ Ի յառաջագունէ գիտնալով հանդերձ
    որ բոլոր ընտրութիւնները անխուսափելիօրէն պիտի կեղծուին կը շարունակէք -մեծախօսութիւններով-ընտրութիւններու մասնակցիլ։ Երանի ձեզի

  4. ani says:

    Կարծում եք Ռոբերտ Քոչարյանին հնարավոր ա անցնել? Որպես արնախում նա համար 1-ն է, իսկ այ Ս.Ս.-ն մնացած այլ հատկանիշներով կարող է անցնել իր նախորդից

  5. harut says:

    Ասոր կամ անոր անցնիլն ու չանցնիլը մասամբ – պիտի ըսէի ՄԵԾ ՄԱՍԱՄԲՙ այն բազմութեան յանձանքն է որ ԿԱՇԱՌՔԻ ՍԻՐՈՅՆ ԻՐ ՀՈԳԻՆ ԾԱԽԵՐ Է ի հրճուանս բռնաւոր դասակարգին։
    Պէտք է ամէն գնով ժողովուրդին աչքերը բանալ -ուրիշ միջոց չկայ-աւելորդ արիւնահեղութիւններով
    ոչինչ կը լուծուի։

    • Համլետ says:

      Պաշտոնի,կամ էլ կերակրատաշտին մոտեենալու ՍԻՐՈՅՆ ԻՐ ՀՈԳԻՆ 30 արծաթով ԾԱԽԵՐ Է այդ ,,ՆՈՒԱԶ ՄԻԱՄԻՏ,, ու ,,ԱՍՏՎԱԾԱՎԱԽ,, ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ…Պարզվում է,որ մենք իրոք ՄԻԱՄԻՏՆԵՐ ԵՆՔ:

  6. harut says:

    Աստուածվախութիւնը-մոմավառութիւնները զուտ անձնական հարցեր են որ պէտք չէ խառնել քաղաքականութեան եւ ընկերային զուտ մարդկային հարցերու հետ։Ոմանք միամտաբար ուրիշներ
    նենգօրէն կը կարծեն խաղալ ժողովուրդին կրօնական զգացումներուն հետ `սա իսկական քրէական յանձանք պէտք է նկատուի եւ օրէնքով արգիլուի։ Մենք կրօնական հարց չունինք մեր ունեցածը զուտ ընկերային է այսինքն ԸՆԿԵՐԱՅԻՆ ՏԱՐՐԱԿԱՆ ԱՐԴԱՐՈՒԹԵԱՆ որ իւրաքանչիւր քաղաքացիի իրաւունքն է ,

  7. Արմեն says:

    Սկսվեց, էլի սկսվեց; Տիկնայք ու պարոնայք էլի սկսվեցին ձեր բողոքները, դժգոհությունները….

    Քանի դեռ չեք կարողանում ըմբռնել, որ այս դեպքում հստակ ընտրվել են նրանք ովքեր ընտրվել

    են, դուք մնալու եք բողոքավորներ:

    Մեր հանրությունը վստահ ճիշտ ընտրություն կատարեց, ուզում էիք Անահիտ Բախշյանը,

    Վարդան Ոսկանյանը թե Վահագն Խաչատրյանը դառնային Հայաստանի մայրաքաղաքի

    վարչարարները:

    Չի լինի նման բան, դա կլինի կատաստրոֆա:

    Նա ով Հայաստանի Հանրապետության նախագահին վիրավորում է, շատ պարզ ձևով ցույց է

    տալիս, որ ինքը հայրենիք և պետություն հասկացությունների նկատմամբ պարզապես

    անհարգալից վերաբերմունք ունի, հետևաբար ամենաքիչը հարգանքի արժանի չէ:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031