«Արմնյուզ» հեռուստաընկերության տվյալներով` 210 ընտրատեղամասերում հաշվարկների արդյունքներով կուսակցությունների ստացած քվեների հարաբերակցությունը հետեւյալն է՝ «Առաքելություն» կուսակցություն՝ 0,67 տոկոս, «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն՝ 22,06 տոկոս, «Բարեւ Երեւան» դաշինք՝ 8,81 տոկոս, «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցություն՝ 4,7 տոկոս, Հայ Հեղափոխական դաշնակցություն՝ 4,12 տոկոս, «Հայաստանի Հանրապետական» կուսակցություն՝ 55,37 տոկոս, «Օրինաց Երկիր» կուսակցություն՝ 4,27 տոկոս: