Կենտրոնական ընտրական հանձնաժողովը շարունակում է հայտնել Երեւանի ավագանու ընտրությունների քվեարկության նախնական արդյունքները:
Մշակվել են 95 տեղամասերի արդյունքները:
Ըստ ԿԸՀ հրապարակած տվյալների՝«Առաքելություն» կուսակցությունը ստացել է 555 ձայն կամ 0.70%, «Բարգավաճ Հայաստանը»՝ 13 725 ձայն կամ 17.04 %-ը, «Բարեւ, Երեւան» կուսակցությունների դաշինքը՝ 6 798 ձայն կամ 8.75%-ը, «Հայ Ազգային Կոնգրեսը»՝ 3605 ձայն կամ 4.64%-ը, ՀՅԴ՝ 3169 կամ 4.08 %, Հայաստանի Հանրապետական կուսակցությունը՝ 48 442 ձայն կամ 60.94%-ը, «Օրինաց երկիրը»՝ 23140 ձայն կամ 3.95 %-ը: