Կենտրոնական ընտրական հանձնաժողովը շարունակում է հայտնել Երեւանի ավագանու ընտրությունների քվեարկության նախնական արդյունքները:
ԿԸՀ հրապարակած տվյալների համաձայն՝«Առաքելություն» կուսակցությունը ստացել է 366 ձայն կամ 0.71%, «Բարգավաճ Հայաստանը»՝ 9 429 ձայն կամ 17.64%-ը, «Բարեւ, Երեւան» կուսակցությունների դաշինքը՝ 4535 ձայն կամ 8.48%-ը, «Հայ Ազգային Կոնգրեսը»՝ 2416 ձայն կամ 4.52%-ը, ՀՅԴ՝ 2194 կամ 4.10%, Հայաստանի Հանրապետական կուսակցությունը՝ 32 450 ձայն կամ 60.69%-ը, «Օրինաց երկիրը»՝ 2069 ձայն կամ 3.87 %-ը: