Արդեն մեկ-երկու ժամ է Նորք-Մարաշ համայնքում ՀՀԿ-ի կողմնակից երիտասարդները ավտոմեքենաներով, բարձր ազդանշաններով տոնում են ՀՀԿ-ի հաղթանակը: Մի խումբ երիտասարդներ էլ ժամը 23:00-ին պարզապես փակել էին Արմենակյան փողոցը եւ շուրջպար բռնել ՀՀԿ-ի շտաբի առջեւ՝ խափանելով այդ հատվածի երթեւեկությունը:
ՀՀԿ-ականների խրախճանքն այնքան թեժ էր, որ շուրջպար բռնած երիտասարդները ուշադրություն չէին դարձնում փողոցով երթեւեկող ավտոմեքենաների զգուշացնող ազդանշաններին:
Ժամը 24-ն անց կես էլ Նորք-Մարաշում ՀՀԿ-ականները Տարոն Մարգարյանի պատվին հրավառություն էին կազմակերպել:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ
հախթեցին (թուրքերին) ապրեք մեր փոքրիկ նժդեհականներ