ԿԸՀ-ն հրապարկեց Երեւանի ավագանու ընտրությունների քվեարկության առաջին նախնական արդյունքները: Մշակվել են 16 տեղամասի արդյունքներ:
Ըստ ԿԸՀ-ի հրապարակած տվյալների՝«Առաքելություն» կուսակցությունը ստացել է 191 ձայն կամ 0.82%, «Բարգավաճ Հայաստանը»՝ 3884 ձայն կամ 16.63%-ը, «Բարև, Երևան» կուսակցությունների դաշինքը՝ 1895 ձայն կամ 8.11%-ը, «Հայ Ազգային Կոնգրեսը»՝ 1003 ձայն կամ 4.29%-ը, ՀՅԴ՝ 986 կամ 4.22%, Հայաստանի Հանրապետական կուսակցությունը՝ 14511 ձայն կամ 62.13%-ը, «Օրինաց երկիրը»՝ 886 ձայն կամ 3.74 %-ը:
Երեւանի ավագանու ընտրություններին ԿԸՀ հրապարակած տվյալներով ժամը 20:00-ի դրությամբ մասնակցել է 437 021 ընտրող կամ ընտրողների 53,53 տոկոսը: