Ավանում ժամը 22:50-ի սահմաններում հրավառություն էր, թաղամասի տարբեր տարածքներում իրար հետեւից հրավառության ձայներ էին լսվում։ Հաշվի առնելով, որ 1/17 ընտրատեղամասում ամենաշատ ձաները ՀՀԿ-ի օգտին էր, հանձնաժողովի անդամներից մեկը նկատեց՝«Տարոնը սալյուտը սկսեց»:
Այս ընտրատեղամասում հաշվարկից հետո պարզվեց, որ Հանրապետականի օգտին են քվեարկել 989 ընտրող, «Բարեւ Երեւանի» օգտին՝ 81, ՀՅԴ՝ 43, ԲՀԿ՝ 48, ՀԱԿ՝ 26, ՕԵԿ`15, իսկ «Առաքելությանը» ձայն էր տվել 8 ընտրող, անվավեր էին՝ 30 քվեաթերթիկ:
Ըստ հանձնաժողովի տվյալների, ընտրացուցակներում նշված 1933 քաղաքացիներից ընտրությանը մասնակցել են 1239 քաղաքացի:
Կարդացեք նաև
Չնայած, որ այստեղ ՀՀԿ-ն հաղթեց, հանրապետականների կողմնակիցներից մեկը բավականին սրտնեղած ու ափսոսանքով մեզ ասաց․ «Հլը 11 քվերաթերթիկ էլ անվավեր ճանաչեցին, բայց Հանրապետականից տարան»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ
Հրավառությունը,՝ ի պատիվ տարոնին և հանցավոր ռեժիմին, և ի դժբախտություն Հայ ազգին: