Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի 8/8 ընտրատեղամասում քվեաթերթիկների հաշվարկի նախնական տվյալներով առաջատարը ՀՀԿ-ն է, երկրորդ տեղում՝ ԲՀԿ-ն, երրորդ տեղում՝ «Բարեւ Երեւան» դաշինքը: Հետո ՕԵԿ-ը ու հավասարապես ձայներով՝ ՀԱԿ-ն ու ՀՅԴ-ն: Այս տեղամասում «Առաքելություն» կուսակցության օգտին դեռ ձայներ չկան:
Անվավեր քվեաթերթիկների մեջ կային նաեւ կարմիր շրթներկով եւ փիրուզագույն գրիչով ՀՀԿ-ի օգտին քվեարկած թերթիկներ, բայց հանձնաժողովի նախագահը դրանք անվավեր չճանաչեց, ասաց. «Պամադայով ներկած քվեաթերթիկ է, բայց կարմիրի դարն անցել է»: Դիտորդ Ռուզաննա Գրիգորյանն ու Գյումրու «Ասպարեզ» ակումբի ներկայացուցիչ Կարեն Հարությունյանը չհամաձայնեցին եւ կարծիք հայտնեցին, որ պետք է անվավեր ճանաչել, որովհետեւ հնարավոր է ընտրողը ցանկացել է նշան թողել:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ