Լրահոս
Օրվա լրահոսը

Անճշտությունների պարզաբանում՝ հիմքերի հրապարակումով

Մայիս 05,2013 20:53

www.aravot.am, www.slaq.am համացանցային կայքէջում տարածված տեղեկատվության համաձայն՝ Քոչարի 18 շենքի թիվ 93 բնակարանում գրանցված է 9-ը, իսկ Սունդուկյան 21 շենքի 22 բնակարանում` 8 անձ:
Ոստիկանության կողմից իրականացված ուսումնասիրությամբ պարզվել է, որ նշված հասցեներում հաշվառված բոլոր անձինք հաշվառվել են օրենսդրության պահանջներին համապատասխան՝ 1999 թ-ից սկսած :
Կից ներկայացվում են քաղաքացիների հաշվառման համար հիմք հանդիսացած փաստաթղթերի պատճենները:
ՀՀ ոստիկանությունը բազմիցս հանդես է եկել պարզաբանումներով, որ բնակելի տարածության սեփականատերն իրավունք ունի դիմել անշարժ գույքի գտնվելու վայրի անձնագրային ծառայություն և հաշվառումից հանել բնակելի տարածության նկատմամբ սեփականության կամ օգտագործման իրավունք չունեցող ցանկացած անձի:

 
 
 
 
 
ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031