Նոր Արեշում գտնվող 11/7 ընտրատեղամասում լրագրող Գոհար Վեզիրյանի եւ հանձնաժողովականների միջեւ միջադեպ է գրանցվել: Ընտրողներից մեկը քվեախցիկում քվեարկելուց հետո հանձնաժողովականներից պահանջեց երկրորդ քվեաթերթիկը՝ պնդելով, որ սխալ նշան է դրել: «Պտիչկայի փոխարեն իքս եմ դրել»,- պարզաբանեց ընտրողը:
Քվեախցից ընտրողը դուրս եկավ քվեաթերթիկը ճմռթած ու լրագրողի բարձրացրած աղմուկից հետո կրկին վերադարձավ քվեախուց՝ այլեւս չհամառելով ու չպահանջելով նոր քվեաթերթիկ: Հետո կրկին վերադարձավ եւ հանձնաժողովականներին հանձնեց ճմռթված քվեաթերթիկը, վերցրեց նորը ու կրկին գնաց քվեարկելու:
Հանձնաժողովականները սկսեցին բղավել լրագրողի վրա. «Վախի մթնոլորտ եք ստեղծում, օրենք չգիտեք, մի խոսեք»: Իսկ հանձնաժողովի անդամ Հրաչ Հակոբյանն էլ, մատը թափ տալով, ասաց. «Գործից անտեղյակ լինելով՝ խանգարում եք մեր աշխատանքը»: Հետո նա վերցրեց ճմռթված քվեաթերթիկը եւ ասաց, թե այն «կմարի», ու կտրելով քվեաթերթիկի ծայրից՝ դրեց պահոցում: Նա հավելեց, որ արդեն երկու մարած քվեաթերթիկ ունեն:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Կարդացեք նաև
Տեսանյութը` շուտով