Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Մոնղոլը» վերցրեց քվեաթերթիկը եւ փախավ (Տեսանյութ)

Մայիս 05,2013 19:40

1 Սա այն մարդն է, ով Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գտնվող թիվ 179 դպրոցում տեղակայված 8/08 եւ 8/09 ընտրատեղամասերում խոչընդոտում էր լրագրողների աշխատանքը՝: Նրա մականունն է «Մոնղոլ»: Նա ազատ ելումուտ էր անում ընտրատեղամասեր` տանտիրոջ իրավունքով: Փորձեց նաեւ 8/9 ընտրատեղամասում կրկնակի քվեարկություն կատարել, բայց չհաջողեց, վերցրեց քվեաթերթիկը եւ փախավ: Ընդհանրապես, այստեղ թաղային հեղինակությունները եւ ոստիկանները բավականին հաշտ են «աշխատում». պայմանավորվում են, գնում-գալիս, աչք-ունքով իրար ինչ-որ բաներ հասկացնում:

Aravot.am-ի հետ զրույցում «Թրանսփարենսի ինթերնեշնլ» կազմակերպության դիտորդ Ռուզաննա Գրիգորյանն ասաց, որ 8/08 եւ 8/09 ընտրատեղամասերում որպես վստահված անձ էր գրանցված ՀՀԿ ցուցակում ընդգրկված՝ 85 համարը զբաղեցնող ավագանու թեկնածու Մեսրոպ Մանուկյանը, ով ազատ գնում-գալիս էր եւ խառնվում ընտրական գործընթացին: Հանձնաժողովի նախագահ Նարինե Շահբազյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ ինքը նոր է իմացել այդ մասին, եւ որ ԿԸՀ-ն է նրան գրանցել: Իսկ ի՞նչ է արվում՝ մեր հարցին պատասխանեց, թե ինքը այդ պահին ավելի կարեւոր գործերով է զբաղված եւ դեռ այդ հարցով որոշում չի ընդունել. «Վերջում, երբ որոշում կընդունեմ, դուք այդ մասին կիմանաք»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031