Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ընտրություններն անցնում են աննախադեպ լարված պայմաններում

Մայիս 05,2013 17:28

hra.am. «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հասարակական կազմակերպությունը, որը «Երևանի ավագանու ընտրություններ-2013» իրավական նախաձեռնության շրջանակներում իրականացնում է դիտորդություն Թիվ 1 ընտրատարածքում ամբողջությամբ և 10 շրջիկ մեքենաներով՝ Երևանի ողջ տարածքով, հայտարարում է, որ մայիսի 5-ի ժամը 14։00-ի դրությամբ` քվեարկությունն անցնում է աննախադեպ լարված մթնոլորտում՝ Հայաստանում վերջին տարիներին անցկացված ընտրությունների համեմատ:

Համատարած ընթանում են մարդկանց ուղղորդումներ և՛ ընտրատեղամասերից դուրս, և՛ ընտրատեղամասերի ներսում։ Ընտրական գործընթացի մասնակիցների հանդեպ կիրառվում են հոգեբանական և ֆիզիկական ճնշումներ, որոնք գրանցվում են դիտորդների կողմից։ Եվ այս ամբողջը տեղի է ունենում մեծ մասամբ ընտրատեղամասերից դուրս՝ ոստիկանության անգործության պայմաններում։

Քաղաքացիական հասարակության ինստիտուտը կոչ է անում.

•ՀՀ ոստիկանությանը՝ արգելել ընտրատեղամասերի մոտակայքում ուղղորդող մարդկանց խմբերի և առանձին անհատների ներկայությունը։

•Կենտրոնական ընտրական հանձնաժողովին արագ արձագանքել տեղամասերից ստացվող ահազանգերին և քայլեր ձեռնարկել ընտրատեղամասերի ներսում կողմնակի մարդկանց գտնվելը բացառելու ուղղությամբ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031