ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Արմեն Սմբատյանը տեղեկացրեց, որ ուշադրություն է դարձվում բոլոր ահազանգերին, դրանք ֆիլտրվում են, ստուգվում, լուծվում բոլոր խնդիրները: «Եթե խմբավորենք` կստացվի երեք տիպի, մի մասը վերաբերում է թանաքներին, մի մասը` կնիքներին, մյուս մասն էլ` տրանսպորտային միջոցներով տեղամասեր գալուն: Նախ ասեմ, որ թանաքանյութը ոչ մի կերպ չի մաքրվում, նույնիսկ թաց անձեռոցիկով, կմաքրվի միայն այն դեպքում, եթե անձնագիրը փչացվի: Նշեմ նաեւ, որ գունավոր գրիչներ բաժանելու հետ կապված ահազանգը կեղծ է եղել: Հավելեմ, որ քաղաքացին կարող է ծոցագրպանից հանել իր աձնական գրիչը: Այստեղ օրենքի խախտում չկա: Տրանսպորտային միջոցների հետ կապված էլ ասեմ, որ օրենսգիրքը ոչ մի սահմանափակում չի դնում, ընտրողը կարող է գալ ընտրատեղամասային կենտրոն այնպես, ինչպես իրեն հարմար է»:
Սմբատյանն անդրադարձավ նաեւ Երեւանի ավագանու անդամի թեկնածուներ առաջադրելու իրավունքին, ընտրական ցուցակի գրանցմանը, Երեւանի ավագանու անդամների մանդատների բաշխման կարգին, քաղաքապետի ընտրության անցկացմանը:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ