Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՌԱՀ անդամ Արմեն Մկրտչյանի փոխանցմամբ` 31 հազար 103 րոպե եթերաժամ է հատկացվել կուսակցություններին

Մայիս 05,2013 10:39

Այս պահին ԿԸՀ-ում Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամ Արմեն Մկրտչյանը ներկայացրեց վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնող հեռուստաընկերությունների, ռադիոընկերությունների կողմից թեկնածուների համար հավասար պայմանների ապահովման գնահատման մշտադիտարկման, մշտական մեթոդաբանության մասին տվյալներ:

«Չեն լուսաբանվել վերահեռարձակողները եւ երաժշտական ուղղվածություն ունեցողները: Վճարովի եթերաժամանակի մեկ րոպեն արժեցել է նվազագույնը 15 հազար, առավելագույնը` 100 հազար դրամ: Գնային առաջարկները համապատասխանել են օրենսդրության պահանջներին: Հանձնաժողովը օրական 8 հեռուստաընկերության եւ 4 ռադիո մշտադիտարկամն ենթարկել: Քարզարշավի ընթացքում 7535 րոպե եթերաժամանակ է մշտադիտարկվել: Արձանագրվել է ապրիլի 7-ից մինչեւ մայիսի 3-ն ընկած ժամանակահատվածը, անվճար 476 րոպեն, այսինքն` 85 տոկոսն է օգտագործվել եւ` վճարովի 2585-րոպեն, այսինքն` 77 րոպեն»:

Մկրտչյանի փոխանցմամբ` նախընտրական քարոզարշավի ընթացքում 31 հազար 103 րոպե ընդհանուր եթերաժամ է հատկացվել կուսակցություններին, որոնցից` «Առաքելությանը»` 1747, ԲՀԿ-ին` 5514, «Բարեւ Երեւանին»` 5178, ՀԱԿ-ին` 4796, ՀՅԴ-ին` 5029 եւ ՕԵԿ-ին` 4811 րոպե:

Հանձնաժողովը բողոք որեւէ մեկից չի մուտքագրել: Մոնիտորինգն ընթացքի մեջ է մինչ ժամը 20:00-ն:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031