Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպե՞ս Չեխիան շաքար արտադրող երկրից դարձավ շաքար ներկրող երկիր

Մայիս 04,2013 22:15

«Չեխիան այն բացառիկ երկրներից էր, որ ունեցավ 4 տոկոս աղքատություն եւ հեշտությամբ կարողացավ հաղթահարել այդ խնդիրը` շնորհիվ նրա, որ բանկերը պետական էին»,- այսօր Հայաստանում Չեխիայի Հանրապետության դեսպանատան ու «Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի» կազմակերպած «ԵՄ Արեւելյան գործընկերություն`ժողովրդավարություն, մարդու իրավունքներ, լավ կառավարում եւ կայունություն» թեմայով քննարկման ժամանակ ներկայացնելով «Չեխիայի անդամակցությունը Եվրոպական միությանը. Քաղված դասեր Արեւելյան գործընկերության երկրների համար» թեմայով զեկույցն՝ ասաց CEC միջազգային խորհրդատվական ընկերության Չեխիայի գրասենյակի կառավարության հետ կապերի տնօրեն Վացլավ Նեկվապիլը:

Հիշեցնենք, որ Չեխիան անդամակցում է ԵՄ-ին 1997-ից: Վացլավ Նեկվապիլի կարծիքով, Չեխիան, ընդհանրապես, կարողացավ դիմակայել ԵՄ անդամակցության արդյունքում ծառացած բոլոր տնտեսական խնդիրներին հիմնականում այն պատճառով, որ բանկերը դեռ պետական էին: Հետո միայն, դրանք մասնավորեցվեցին:

Իսկ Միջազգային հարաբերությունների ասոցացիայի խորհրդի նախագահ Անտոնին Բերդիխը, պատասխանելով հանդիպման մասնակիցներից մեկի հարցին, թե ինչ կորուստներ է ունեցել Չեխիան` անդամակցելով ԵՄ-ին, բավականին հետաքրքիր պատմություն պատմեց: «Չեխիան շաքար արտադրող երկիր էր, բայց միանալով ԵՄ-ին, մենք կորցրեցինք շաքարի արտադրությունն ընդհանրապես, քանի որ չունեինք շաքարի արտահանման քվոտա: Մենք չէին բանակցել այդ հարցով: Ֆրանսիան եւ մյուս երկրները գնեցին մեր շաքարի ողջ արտադրությունը, հիմնահատակ քանդեցին գործարանները եւ տեղափոխեցին իրենց երկրներ: Եվ այժմ, Չեխիան, որը շաքար արտահանող երկիր էր, հիմա շաքար չունի, ներկրում է: Սա վատ բանակցությունների վառ օրինակ է»,- պատմեց պարոն Բերդիխը` հավելելով, որ կան նաեւ բազմաթիվ առավելություններ, որոնցից մեկն էլ, օրինակ, չեխական ընկերությունների մուտքն է աշխարհի մեծագույն շուկա, ինչը բավականին մեծ տնտեսական աճ ապահովեց Չեխիայի համար:

Ընդհանրապես, Անտոնին Բերդիխն այն կարծիքին է, որ հարցը քաղաքական է ու հիմա, հետ հայացք գցելով Չեխիայի անցած ճանապարհին, տեսանելի են տնտեսական կորուստները. «Բայց դա մեկ խաղացողի հարց չէ: Կախված մոտեցումներից` կարող եք շահել կամ տապալել երկրի ողջ տնտեսությունը»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Armenak Minasyants says:

    Հարգելի հեղինակ,
    Խնդրում եմ ուղղում կատարել հետևյալ նախադասությունում. <>

    Չեխիան չի անդամակցել ԵՄ-ին 1997 թվականից:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031