Լրահոս
Օրվա լրահոսը

Counter Punch. «Սիրիա. մի հայկական պատմություն»

Մայիս 04,2013 21:02

«Քաունթեր փանչ» պարբերականն անդրադառնալով սիրիահայ մի ընտանիքի դժբախտություններին, որոնց տունը թալանել են ու դարձրել զինվորական շտաբ, գրում է, որ այս պատմությունը հատկապես հուզումնալից է, քանի որ նրանց նախնիները թուրքերի ջարդերից փրկվելու համար էին փախչել Սիրիա ու ամբողջովին ինտեգրվել էին երկրում: Ընտանիքի տիկինը՝ Երադո Գրիգորյանը, աշխատում է սիրիական հեռուստատեսությունում:

Հայերի մեծ մասը, որոնք ապրում են Սիրիայում, հայտնի են իրենց աշխատասիրությամբ ու արհեստավարժությամբ, ու նրանք բոլորը կրում են Թուրքիայում կատարված դեպքերի սպիները. գրում է պարբերականը:

Ջեք անունով մեկ այլ սիրիահայի, որը Դամասկոս համալսարանի պրոֆեսոր էր, հայրը չի սովորեցրել մայրենի լեզուն, քանի որ վախ ուներ, թե նրա մոտ ազգային հպարտություն կառաջանա ու կուզենա վրեժ լուծել:

«Այժմ հայերը ստիպված լքում են երկիրը, որը երկար ժամանակ նրանց հյուրընկալել ու շատ սիրել է», – գրում է հրապարակման հեղինակը՝ հույս հայտնելով, որ մի օր Երադոն կվերադառնա իր տունը, իսկ Ջեքը, իրեն ապահով զգալով, իր երեխաներին հայերեն կսովորեցնի:

Պատրաստեց` Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

 

 

 

 

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031