Կանադայից երեք կամավոր երիտասարդներ ժամանել են Երևան ներգրավվելու մայիսի 5-ի ընտրությունների դիտորդական առաքելությանը: Գրում է «Ասպարեզ» թերթը:
Անուշ Ֆրանկյանը և Ռուբեն Ջանբազյանը Տորոնտոյից և Արարատ Թորոսյանը Մոնրեալից կմիանան ավելի քան 100 սփյուռքահայ դիտորդներին: Ըստ Անուշի, Հայաստանը ծաղկելու մեծ հնարավորություն ունի. «Ինձ նվիրելով և այլոց քաջարելով մասնակցելու երկրի զարգացմանը՝ շատ կարևոր է երկրի հաջողության համար»: Անուշը, Արարատը և Ռուբենը հույս ունեն, որ իրենց որոշումը` Հայաստանի քաղաքական կյանքի փոփոխություններին մասնակցելու, ոգևորություն կառաջացնի սփյուռքում:
Պատրաստեց` Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ