ԱՄՆ-ի Սենթ-Լյուիս քաղաքում մեկնարկել են այդ երկրի շախմատի տղամարդկանց եւ կանանց առաջնությունները:
Տղամարդկանց մրցաշարի 24 մասնակիցների մեջ են հայ գրոսմայստերներ Վարուժան Հակոբյանը, Մելիքսեթ Խաչիյանը, ինչպես նաեւ ՖԻԴԵ-ի վարպետ Սամուել Սեւյանը: Իսկ կանանց առաջնությունում հանդես եկող 10 շախմատիստուհիների մեջ է գրոսմայստեր Տաթեւ Աբրահամյանը (նկարում-հեղինակ):
Առաջին տուրում Վարուժանն ու Մելիքսեթը միմյանց հետ ոչ-ոքի են արել: Կես միավոր է վաստակել նաեւ պատանի Սամուելը: Իսկ ահա Տաթեւ Աբրահամյանը մեկնարկել է հաղթանակով:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ