Երեկ հրապարակվել է Նորվեգիայի շախմատի ֆեդերացիայի նամակը, որում ՖԻԴԵ-ին կոչ է արվում հետեւել իր իսկ սահմանած նորմերին:
Նորվեգիան առաջարկում է աշխարհի առաջնության մրցամարտը կազմակերպելու համար քաղաքների մրցույթ անցկացնել եւ դրա արդյունքներով կատարել որակյալ ընտրություն: Մինչդեռ, ՖԻԴԵ-ն պլանավորում է Անանդ-Կարլսեն մրցամարտի անցկացումը տալ Չաննային (Հնդկաստան)՝ ուշադրություն չդարձնելով հավակնորդի եւ նրա ներկայացուցիչների կարծիքին:
Նամակով արված հայտարարությունում հատուկ ընդգծվում է. «Սա Չաննայի, որպես կազմակերպիչ քաղաքի, դեմ կամպանիա չէ, այլ ընդամենը թափանցիկության եւ արդարացիության կանոնների եւ սկզբունքների պահպանման առաջարկ»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ