Վաղը Լեհաստանի Լեգնիցա քաղաքում մեկնարկում է շախմատի Եվրոպայի տղամարդկանց եւ կանանց անհատական 14-րդ առաջնությունը:
Հայտավորվել է 297 շախմատիստ, որոնցից 152-ը կրում է գրոսմաստերի կոչում: Լեգնիցայում չեմպիոնի կոչումը վիճարկելու են նաեւ Հայաստանի առաջատար շախմատիստները՝ Վլադիմիր Հակոբյանը, Սերգեյ Մովսիսյանը, Գաբրիել Սարգսյանը, Տիգրան Լ. Պետրոսյանը, Հրանտ Մելքումյանը, Ավետիք Գրիգորյանը, Զավեն Անդրիասյանը, Ռոբորտ Հովհաննիսյանը, Կարեն Գրիգորյանը, Հովհաննես Գաբուզյանը, Էլինա Դանիելյանը, Ռոբերտ Աղասարյանը եւ Վլադիմիր Պողոսյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ