Լրահոս
Օրվա լրահոսը

Հաշմանդամները ցույց էին անում (Տեսանյութ)

Մայիս 04,2013 17:24

P1110135 Բեռլինի Բունդեսթագի նստավայրի՝ Ռեյխստագի մոտ այսօր դեպի Ռեյխստագ բերող տարբեր փողոցներից գալիս էին հաշմանդամների հոծ խմբեր: Նրանք ցույց էին անում՝ պահանջելով ավելի շատ աշխատատեղեր հաշմանդամների համար, բյուջեից ավելի մեծ հատկացումներ: «Բյուջեն բոլորինս է», «Ես ունեմ աշխատելու իրավունք» եւ այլ պաստառներով հաշմանդամները եւ նրանց ուղեկցող հարազտները հավաքվեցին Բունդեսթագի մոտ՝ ընթացքում խոսափողով կոչ անելով անցնորդներին՝ միանալ իրենց պահանջներին: Ի դեպ, այստեղ միայն իրենց իրավունքների համար պայքարող հաշմանդամներ չէին:P1110139 Կային նաեւ առիթից օգտվող եւ փող աշխատող ճարպիկներ: Մասնավորապես մեզ` Բեռլինում գտնվող մի խումբ հայ լրագրողներիս, մոտեցավ 14-15 տարեկան մի համր աղջիկ, պարզեց մի հայտարարություն, որի տակը խնդրեց ստորագրել, մենք էլ պատրաստակամորեն ստորագրեցինք՝ կարծելով, որ դրանով մեր ներդրումն ունեցանք գերմանացի հաշմանդամների իրավունքների պաշտպանության հարցում: Սակայն հենց ստորագրությունը ստացավ, աղջիկը շուռ տվեց հայտարարության տեքստի էջը եւ պարզվեց, որ նա պահանջում է գումար, ընդ որում գրված էր՝ «minimum 10 euro»: Բնականաբար, մենք չէինք կարող այդքան թանկ վճարել մեր ստորագրության համար: Մի քանի քայլ գնալուց հետո տեսանք, թե ինչպես մեկ ուրիշ համր աղջիկ ստորագրել է տալիս նույն հայտարարությունը ռուս զբոսաշրջիկների: Մեկ րոպե անց զբոսաշրջիկը բարկացած հեռացավ, իսկ այդ համր աղջկան մոտեցավ մեզնից գումար պահանջած աղջիկը եւ հանկարծակի նրանց վրայից կախարդանքն ընկավ եւ նրանք, մոռանալով, որ համր էին, զրուցելով հեռացան տարածքից:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031