Լրահոս
Օրվա լրահոսը

Մատուռի մուտքի մոտ թափված հսկա ժայռաբեկորները հնարավոր չի եղել հեռացնել ճանապարհից

Մայիս 04,2013 17:02

Դեռեւս երկու օր առաջ Սյունիքի մարզի Խնածախ գյուղի կենտրոնից մոտ 3 կմ հեռու  գտնվող «Վանքի ձոր» կոչվող տարածքում ժայռի փլուզման հետեւանքով փակվել էր  դեպի մատուռ տանող  ճանապարհը: Ըստ Խնածախի գյուղապետ Կարո Թավադյանի՝ հսկա քարերն այսօր շարունակում են ճանապարհի վրա մնալ,  յուրաքանչյուրը մի քանի տոննա է կշռում եւ դրանք ձեռքով հեռացնել հնարվոր չէ, իսկ աշխարհագրական բարդ ռելիեֆի պատճառով տեղանք ոչ մի մեքենա չի գնում, տեխնիկա տանելն անհնար է:

Սյունիքի մարզային փրկարարական ծառայության տվյալների համաձայն՝ թափված քարե զանգվածը ընդգրկում է 600 քմ տարածք (ընդհանուր 200 տ. քարաբեկոր):

Խնածախի գյուղապետի խոսքով՝ առաջիկա օրերին  նախատեսում են տեղի ուժերով հողային զանգվածի հեռացման աշխատանքներ իրականացնել՝ ընդլայնելով մատուռի մուտքը:  Նա նաեւ նշեց, որ այդտեղ քարաթափումներ պարբերաբար են լինում, բարեբախտաբար մարդկային վնասներ երբեւէ չեն եղել, իսկ մատուռ գնացողներ հազվադեպ են լինում, գյուղացիները հիմնականում գյուղում գտնվող եկեղեցին են այցելում:  «Միշտ էլ քարաթափումներ են լինում այս տեղանքում, ուղղակի նոր է ուշադրության կենտրոնում հայտնվել: Վերջին քարաթափման հետեւանքով մատուռին վնաս չի եղել, ուղղակի մատուռին կպած ժայռից  բեկորներ են փլվել եւ որոշ չափով փակել մատուռի մուտքը, բայց մուտք գործել հնարավոր է: Մոտակա օրերին հողի զանգվածը կհեռացնենք եւ մուտքը մի քիչ կմեծացնենք, չգիտեմ՝ ո՞նց են էդ տեղանքում ժայռի մեջ մատուռ կառուցել դարեր առաջ: Թափված քարերը ձեռքով հեռացնել հնարավոր չէ, մեկից մինչեւ քսան տոննա քաշ ունեցող բեկորներ են, վատն էլ այն է, որ տրակտոր չի գնում էդտեղ, ստիպված պիտի ձեռքով  հողի հեռացման աշխատանքներ անենք», – ասաց Սյունիքի մարզի Խնածախ գյուղական համայնքի ղեկավար Կարո Թավադյանը:

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Լուսանկարը՝ արխիվային

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031