Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ եւ թուրք պատմաբանների հանձնաժողովը կարող է օգտակա՞ր լինել

Մայիս 04,2013 16:08

Չեխ դիվանագետը վկայակոչում է իր երկրի օրինակը

DSC03918«Եթե մի կողմ դնեմ քաղաքական գործչի գլխարկը եւ հագնեմ պատմաբանի գլխարկը, ես վստահ եմ, որ Թուրքիան Հարավային Կովկասում առկա խնդիրների ամենամեծ դերակատարն է: Թուրքիան եւ Հայաստանը որպես նպատակ պետք է ունենան ԵՄ-ի անդամությունը կամ համագործակցությունը, բայց պետք է «տնային աշխատանքը» կատարեն: Հայկական կողմում` գիտական եւ քաղաքական մթնոլորտը պատրաստ է «տնային աշխատանքը» կատարելու, բայց Թուրքիայի պարագայում վստահ չեմ»,- այսօր խոսելով Հայաստան-Թուրքիա հարաբերությունների մասին՝ ասաց Չեխիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության Արեւելյան գործընկերության հարցերով հատուկ դեսպանորդ Պետր Մարեշը:

Պարոն Մարեշը Հայաստանում է գտնվում Չեխիայի Հանրապետության դեսպանատան եւ «Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի» կազմակերպած «ԵՄ Արեւելյան գործընկերություն` ժողովրդավարություն, մարդու իրավունքներ, լավ կառավարում եւ կայունություն» թեմայով համատեղ քննարկման շրջանակներում:

Խոսելով Հայաստան-Թուրքիա հարաբերությւոնների մասին՝ պարոն Մարեշը հիշեց Չեխիա- Գերմանիա ժամանակին բավականին ցավոտ հարաբերությունների պատմությունը: «Չեխերը որոշեցին, որ այլ ճանապարհ չկա, քան վերադառնալ Եվրոպա: Արդյունքները ապշեցուցիչ են: Այսօր մենք ունենք ԱԳՆ փոխնախարար, որը շատ սիրելի եւ ընկալելի մարդ է չեխ հասարակության կողմից եւ սերում է գերմանական ընտանիքից: Պատմությունը շատ կարեւոր դեր կարող է խաղալ, մենք ունենք չեխ-գերմանական հանձնաժողով, որի մեջ ոչ մի քաղաքական գործիչ չի մտնում: Պատմաբաններն են աշխատում եւ բացում են մեր հարաբերությունների շատ ցավոտ էջերը ու ներկայացնում բոլորին: Դրա համար տարիներ են անհրաժեշտ: Արեք դա: Դա կօգնի»,- ասաց պարոն Մարեշը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Արսինյա says:

    Չեխ-գերմանական հարաբերությունները անհամեմատելի են հայ-թուրքական հարաբերությունների համատեքստում: Էս եվրոպացի դիվանագետները չգիտեն էլ ինչ ասեն ու անեն, որ Հայաստանը վազի Եվրոմիություն: Երևի սրտները շատ է ցավում Հայաստանի համար, այնպես ինչպես Սիրիայի, Իրաքի, Եգիպտոսի, Վրաստանի,,,,

  2. Հրանուշ Խառատյան says:

    Զուգահառությունն ակնհայտորեն համաչափ չէ: Թուրքիան ողջ քսաներորդ դարում շարունակել է ցեղասպանական գործողություններ, և հայերը միակ զոհը չեն: Թուրքական հանարապետության ոչ վաղ անցյալը ծանրաբեռնված է երսիմով, Ստամբուլով, Կիպրոսով…, և այս ամենը դեռևս շարունակվում են: Գերմանիան Նյուրնբերգ է անցել, իայն դրանից հետո է հնարավոր եղել Գերմանիայի և հարևան երկրների երկխոսությունը… Գերմանիան պարտվել է իր բոլոր ռասիստական ծրագրերը, գերմանակն ժողովուրդը հաշվետու է զգում դրանց համար, կոմպենսացնում է… Թուրքիան դրանցում իրեն հաղթած է զգում…Գերմանական պաշոնական քաղաքականությունը հակառասիստական է, թուրքականը՝ հակառասիստական… քրդերը, զազախոս ալեվիները, հույները, հայերը… բոլորը շարունակում են թշնամի ընկալվել, բոլորը Թուրքաիայում ՛՛անելիք չունեն՛՛, նույնիսկ երրորդ սերնդի հավատափոխները գյավուրներ են… Ամենաչնչին պաշտոն չեն կարող զբաղեցնել… Թուրքական պատմագրությունը դպրոցում շարունակում է վերահասկվել պետական կառույցի կողմից պատմության բոլոր ուսուցիչները պարբերաբար հրահանգներ են ստանում… Թուրքական ժծտողականությունը ոչ միայն ամենաբարձր պետական մակարդակով է վարվում, այլև արմատավորվում է հասարակության մեջ: Թուրքական նորահայտ սփյուռքը շարունակ սնուցվում է թուրքական կառավարաւոյթւոնից այս դիրքորոշումներով… Չեխ դիվանագետը համեմատում է անհամեմատելին…

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031