Նա տարիներ առաջ ամուսնալուծվել է
Մայիսի 4-ի առավոտյան իր տան բակում պարանով կախվելու միջոցով ինքնասպան է եղել Տավուշի մարզի Բագրատաշեն գյուղի 37-ամյա բնակիչ Ա.Խ.-ն: Ժամը 15-ի սահմաններում նրա դին տեղափոխվել է Նոյեմբերյանի բժշկական կենտրոն, ուր կատարվում է դիահերձում: Բագրատաշենի գյուղապետ Արկադի Մակյանից տեղեկացանք, որ Ա.Խ.-ն ամուսնացած է եղել, տարիներ առաջ ամուսնալուծվել է, նրա կինը փոքրիկ աղջկա հետ տեղափոխվել է Վրաստան: Գյուղապետն ասաց, որ տղամարդը հոգեկան խնդիրներ ուներ, պետությունից հոգեմետ դեղեր էր ստանում:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
Կարդացեք նաև