Լրահոս
Օրվա լրահոսը

Կգա-չի գա՝ կարեւոր չէ

Մայիս 04,2013 11:21

Ժամանակներ առաջ Դուք ասացիք, որ Պուտինը կգա Հայաստան, նշեցիք ժամկետ, սակայն նա չեկավ: Փաստորեն, սխալվեցիք, ինչո՞ւ,- հարցրինք ՌԴ Պետդումայի ԱՊՀ խորհրդի անդամ Կոնստանտին Զատուլինին:

«Դե գիտեք, կային նման սպասումներ, ինձ թվում էր՝ դա անպայման տեղի կունենա, ունեի որոշ լուրջ հիմքեր այդպես ասելու, սակայն որոշ հանգամանքներ գուցե հնարավորություն չտվեցին այդ պահին այցելել Հայաստան: Բայց այս ընթացքում Սերժ Ազատիչը եղավ մեզ մոտ մի քանի անգամ, այդ թվում եւ ընտրություններից անմիջապես հետո, այնպես որ, ես մտածում եմ, որ հաշվարկը, թե ով շուտ-ով ուշ, այնքան էլ էական չէ»: Եվ, այնուհանդերձ, կգա՞ առաջիկայում Վ. Պուտինը Հայաստան: «Չէ-չէ-չէ: Դուք ինձ համար նոր թակարդ մի լարեք, չեմ ցանկանա եւս մեկ անգամ ընկնել այդ թակարդի մեջ. ես գիտեմ մի բան եւ,  փոխադարձ համագործակցությունից ելնելով, կարող եմ ասել. որեւէ հարց չկա գնալու-գալու խնդրի տակ, հարցը, կարծում եմ, պարզապես առնչվում է զբաղվածության գրաֆիկին»:

«Հրապարակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031