Վրաստանի ԱՕԿ-ը արտահերթ համաժողովում միաձայն քվեարկել է 2014 թվականին Սոչիում կայանալիք ձմեռային օլիմպիական խաղերին Վրաստանի մարզիկների մասնակցության օգտին:
Համաժողովի մասնակից 46 պատվիրակներից, որոնք ներկայացնում էին տարբեր մարզաձեւերի ֆեդերացիաներ, ոչ ոք դեմ չի արտահայտվել: Ավելի վաղ, Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին բազմիցս էր ասել, որ Վրաստանը համաշխարհային օլիմպիական մեծ ընտանիքի անդամ է եւ անպայման կմասնակցի Սոչիի օլիմպիական խաղերին: Մինչդեռ, Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին մինչեւ իր կուսակցության հետ ընդդիմություն դառնալը հայտարարում էր Սոչիի օլիմպիական խաղերը բոյկոտելու հնարավորության մասին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ