Հայազգի կինոգործիչ Նիկա Շեկի նախագիծը ներառվել է Լոկարնոյի ֆիլմերի փառատոնի «Բաց դռներ» ծրագրի մեջ: Հայտնում է «Հոլիվուդ ռիփորթեր» պարբերականը:
Միջոցառումը, որը կանցկացվի օգոստոսի 10-ից 13-ը, նվիրված է Հարավկովկասյան պետություններին:
Նիկա Շեկի և Սարիկ Հովսեփյանի «Երկար այգի» ֆիլմի նկարահանումները պատրաստվում են սկսել 2013թ. աշնանը, այն հայ-ադրբեջանական համատեղ արտադրություն է:
Կարդացեք նաև
Այլ հայերից միջոցառմանը ներառվել է նաև Օկսանա Միրզոյանի «Անդունդ», Արսեն Ազատյանի և Նարինե Մկրտչյանի «Հովիտը», Լևոն Մինասյանի «Երկրորդ ճանապարհորդություն», Նորա Մարտիրոսյանի «Տարածք» նախագծերը:
Այս նախագծերը ադրբեջանական և վրացական նախագծերի հետ կմրցեն 50 000 շվեցարական ֆրանկի (54 000 դոլար) արժանանալու համար:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ