Հայաստանում Ֆրանսիական համալսարանի մի խումբ ուսանողներ իրենց մեկամսյա պրակտիկան անցկացրել են Ֆրանսիայի տարբեր քաղաքներում: Aravot.am-ի հետ զրույցում Տաթեւիկ Ուզունյանը, որ ապագա իրավաբան է, ասաց, որ պրակտիկան անցկացրել է Նիցա քաղաքի քաղաքապետարանում՝ միջազգային հրաբերությունների բաժնում: Տաթեւիկը նաեւ հայտնեց, որ պրակտիկայի ընթացքում իրեն հանձնարարվել էր Հայաստանի հետ ֆրանսիական կողմի գործունեության բոլոր փաստաթղթերն ուսումնասիրել, գտնել տուրիզմի զարգացման առանձնահատկությունները.« Իմ առջեւ խնդիր էր դրված՝ ներկայացնել Հայաստանում տուրիզմի առավելություներն ու թերությունները, որովհետեւ աշնանը ֆրանսիական կողմը այց էր ունենալու Երեւան»:
Ուսանողուհին պատմեց, որ ֆրանսիական կողմը դժվարացել է Երեւանի քաղաքապետարանի Մշակույթի եւ տուրիզմի վարչության հետ աշխատանքում, որովհետեւ նախ Երեւանի քաղաքապետարանի կայքում, բացի հեռախոսահամարից ու վարչության պետի անունից, այլ ինֆորմացիա չի գտել, իսկ հեռախոսահամարով զանգելիս էլ չի կարողացել կապվել:
Տաթեւիկ Ուզունյանը տուրիստական ընկերություններից էլ պարզել է, որ ֆրանսիացի զբոսաշրջիկները հիմնականում դժգոհ են Երեւանում կեցության թանկությունից, հասարակական տրանսպորտի վրա միայն հայերեն գրություններից, ինչպես նաեւ հանրային զուգարաների բացակայություններից:
Մյուս ուսանողների տպավորությունները՝ տպագիր «Առավոտի» վաղվա համարում:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ