Լրահոս
Օրվա լրահոսը

Տուգանվելու ու փախչելու հերթը հասավ Գյումրու «գազելների» վարորդներին

Մայիս 03,2013 21:23

Այսօր կեսօրից ճանապարհային ոստիկանությունը ստուգումներ է իրականացրել Գյումրու միկրոավտոբուսներում` նախ պահանջելով վարորդների փաստաթղթերը, ձեռքի հետ էլ թմրանյութ փնտրելով:

Ըստ մեր տեղեկությունների՝ վարորդներից շատերը  տուգանվել  են` դուրս հանվելով երթուղուց,  շատերն էլ , լսելով այս գույժը, կիսատ էին թողել իրենց աշխատանքն ու հեռացել: Արդյունքում  ուղևորները ժամերով սպասում էին որոշ երթուղիների միկրոավտոբուսներին: Օրինակ` 2 ժամ առաջ թիվ 22 երթուղին սպասարկող ոչ մի միկրոավտոբուս չկար Անի թաղամասի Պարույր Սևակ փողոցի վերջնամասում, որտեղ սովորաբար կայանում են այս երթուղու վարոդները:

Իսկ թե ինչու են ստուգումներ իրականացնում հենց միկրոավտոբուսներում, ոստիկանները նախապես տեղեկություններ ունեին այն մասին, որ  վարորդներից շատերը աշխատում են առանց փաստաթղթերի,  չունեն D կարգի վարորդական իրավունք, առանց որի չի թույլատրվում վարել ավտոբուս կամ միկրոավտոբուս: Ավելին, երեկոյան ժամերին, Գյումրու միկրոավտոբուսները վարում են ով պատահի, հիմնականում անչափահաս ջահելներ` երբեմն  ոչ այնքան սթափ վիճակում: Նշենք, որ ըստ որոշ տեղեկությունների, ոստիկանների այս օպերացիան պայմանավորված է նաև նրանով, որ որոշ երթուղիներ դեռ պատկանում են Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի գերդաստանին ու շրջապատին: Օրինակ` ասենք 22 երթուղու  տերը անմիջապես նախկին պաշտոնյայի որդին է:  Ի դեպ, այսօր միկրոավտոբուսների  վարորդները վախենում էին  կատարել ուղևորների պահանջները ու չէին կանգնում որտեղ պատահի:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031